Հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցության կապակցությամբ և ընդգծեց, որ արվում է ամեն ինչ գործընկերության ավելի բարձր մակարդակի հասնելու համար, ինչը թույլ կտա համարժեք հակազդել բոլոր մարտահրավերներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան ներկայացրեց փոխգործակցության հետագա խորացման իր դիտարկումները և առաջարկները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն