Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավանդույթ դարձած այց՝ Եռաբլուր

Հունվար 27,2016 14:37

Հունվարի 27-ին Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի և Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. «Ցանկացած հայ պետք է գլուխ խոնարհի հերոսաբար զոհված մեր տղաների հիշատակի առջև, որովհետև նրանք զոհվեցին, որ մենք կարողանանք ստեղծել Հայաստանի և Արցախի հանրապետությունները: Մեր ժողովրդի համար Եռաբլուրը դարձել է մի ուխտատեղի, որտեղ յուրաքանչյուր հայ երախտագիտության խորը զգացումով և վեհացնող հպարտությամբ է գլուխ խոնարհում մերօրյա հերոսների առջև»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031