Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակության անդամ, հայազգի Մարգար Եսայանը շարունակում է զարմացնել իր վարքագծով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Եսայանը «կողմ» էր քվեարկել երկու հակահայկական զեկույցներին` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով:
Արդեն տեղեկացրել ենք նաև, որ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը դահլիճում մոտեցել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ, հայազգի Մարգար Եսայանին եւ հարձակվողական կեցվածքով, բորբոքված ինչ-որ բաներ էր ասում նրան՝ մատը թափ տալով:
Այսօր, երբ լիագումար նիստում քննարկվում էր փախստականների հարցը, Մարգար Եսայանը կրկին իր պահվածքով ոչ հաճելիորեն զարմացրեց: Մինչ իր ելույթը ներկայացնելը հրապարակային հայտարարեց, թե կխոսի իր մայրենի լեզվով ու սկսեց խոսել թուրքերեն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ախր շատ էլ որ անունով հայ ա թվում, բայց հո հա՞յ չի: Հայաստանում էլ շատ են նրանք, ովքեր թվում ա, թե հայ են: Բայց հո հայ չեն: Կամ էլ գուցե հակառա՞կը՝ հայը հենց իրա՞նք են: