Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հերքում է, որ ավելի ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ

Հունվար 27,2016 14:03

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անցյալ տարի հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Այդ հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, առ այն, որ ադրբեջանական նավթը «կգնի« մարդու իրավունքները եւ Գերմանիայի դիրքորոշման վրա էլ ազդեցություն կունենա:

Այդ հանդիպումից հետո Գերմանիայի արտաքին առեւտրային պալատի ներկայացուցիչ Ֆլորիան Շրեդերը խոսել էր Ադրբեջանի հետ սերտ համագործակցության մասին եւ հայտարարել, որ Գերմանիան պատրաստ է Ադրբեջանին օգնել տնտեսության դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության ստեղծման մեջ. «Գերմանիան շարունակում է մնալ եվրոպական մայրցամաքում Ադրբեջանի հիմնական արտաքին առեւտրային  գործընկերներից մեկը»: Գերմանիայի արտգործնախարարների մակարդակով էլ հայտարարություններ են հնչում, որ Ադրբեջանը Գերմանիայի համար կարեւոր ռազմավարական գործընկեր է: Երկու երկրները հաջող համագործակցում են՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում:

Այսօր Aravot.am-ը ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերից հետաքրքրվեց՝ Ալիեւ-Մերկել հանդիպումից դատելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Գերմանիան շատ ավելի բարի-դրացիական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, քան ՀՀ-ի: Նա պատասխանեց, որ նման բան չկա. «Մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում երկու երկրների նկատմամբ: Անգելա Մերկելը հանդիպումներ է ունեցել նաեւ նախագահ Սարգսյանի հետ, այնպես որ, Ալիեւի հետ հանդիպման մեջ որեւէ խնդիր չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031