Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Սորոկինը՝ ՀՀ-ում ընտրությունների եւ Սերժ Սարգսյանին հովանավորելու մասին. «Երբեք լեգիտիմ բառը չենք օգտագործել»

Հունվար 27,2016 13:31

2016-ին Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Այդ կապակցությամբ այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հրավիրել էին ասուլիս:

Aravot.am-ի հարցին՝ ընդդիմությունն ասում է, որ եվրոպական կառույցները, աչք փակելով ընտրությունների կեղծման դեպքերի վրա եւ դրանք հայտարարելով լեգիտիմ՝ դրանով հովանավորում են նախագահ Սերժ Սարգսյանին, Դուք ընդունո՞ւմ եք դա, արդյոք եվրոպական կառույցները սատարո՞ւմ են, որ կեղծվեն ընտրությունները՝ Մաթիաս Քիսլերը պատասխանեց. «Եթե հանրաքվեի մասին եք ասում, մենք դեռեւս սպասում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, որից հետո արդեն կկատարենք մեր եզրակացությունը: Մինչեւ այդ՝ դրա վերաբերյալ որեւէ բան չենք կարող ասել»:

Իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը պատասխանեց. «ԵԱՀԿ-ն երբեք ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ չի հայտարարել, երբեք չի օգտագործել լեգիտիմ բառը: Մենք հստակ պարտավորություններ ունենք եւ դուք բոլորդ շատ լավ գիտեք խորհրդարանական, նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ինչ աշխատանքներ է իրականացրել: Նրանք փորձագիտական գնահատական են տալիս ընտրությունների հետ կապված, արդյունքներից ելնելով՝ ստանում ենք նաեւ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ հստակ առաջարկություններ կան թերությունների վերացման հետ կապված, որը տալիս է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: Վերջին խորհրդարանական, նախագահական ընտրություններից հետո հիմանական պահանջներն ու խորհուրդները կատարվել են Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031