Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ . «ԵԽԽՎ-ում կան առողջ բանականության կողմնակիցներ»

Հունվար 27,2016 13:21

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը

Հարց. ԵԽԽՎ այսօրվա նիստի ընթացքում մերժվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» բանաձևի նախագիծը և ընդունվել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը։  Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Պատասխան. Դրական ենք գնահատում ԵԽԽՎ նիստի ընթացքում ընդունված որոշումը՝ մերժել զեկուցող Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ակնհայտ միակողմանի և քարոզչական բնույթ կրող բանաձևի նախագիծը։ Սա վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ում կան առողջ  բանականության կողմնակիցներ, որոնք հասկանում են պահի պատասխանատվությունն ու լրջությունը։

Տուրք չտալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարելու ուղղությամբ Ադրբեջանի քաղաքականությանը՝ ԵԽԽՎ փաստորեն հաստատեց, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս և պետք է դիտարկվեն կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված և միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Միևնույն ժամանակ ցավում ենք, որ ԵԽԽՎ չցուցաբերեց նույն քաղաքական հասունությունը Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացված Սարսանգի ջրամբարի բանաձևի հարցում։ Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել, որ  ԼՂՀ տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի օգտագործումը համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի եղել է և լինելու է Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքը, որը չի կարող ոտնահարվել որևէ բանաձևում։

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031