Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բալթյան երկրների խորհրդարանականների վարքագիծը ԵԽԽՎ-ում

Հունվար 27,2016 13:16

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 27-ին հեռախոսազրույցներ է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Դալիա Կուոդիտեի եւ Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մատի Ռայդմայի հետ:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բալթյան երկրների խորհրդարանականների վարքագիծը ԵԽԽՎ հունվարի 26-ի լիագումար նիստին «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական բանաձեւերի նախագծերին դեմ քվեարկելու հարցում:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ խորհրդարանականների քվեարկությունը ցույց է տվել, որ կողմնակից են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով եւ մերժում են Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները:

ԱԺ փոխնախագահը Ինես Լիբինա-Էգների, Դալիա Կուոդիտեի եւ Մատի Ռայդմայի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել է Հայաստան այցելելու իր հրավերները:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031