Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ բոլորն ինձ հալածում էին, Գագիկ Ջհանգիրյանն իմ հետ արդար վարվեց». ՆԳ նախկին նախարար

Հունվար 27,2016 13:12

Aravot.am-ը Լենինականի նախկին միլպետ, իսկ 1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Գալստյանից հետաքրքվեց, թե շրջանառվող թեկնածուներից՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյան, փաստաբան Արտակ Զեյնալյան, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան եւ այլն, ո՞ւմ կուզենար տեսնել ՀՀ օմբուդսմենի պաշտոնում:

«Ես Գագիկ Ջհանգիրյանի անունն եմ լսել ու նրա մասին շատ լավ կարծիքի եմ: Նա շատ արդարացի որոշում կայացրեց իմ անձնական հարցում, երբ որ հալածում էին իմ տղային բանակի հարցով, ես նրանից շատ շնորհակալ եմ: Նա, ինչքան որ ես գիտեմ, ինչքան որ ինձ հետ է առնչվել, արդար, օրենք պահպանող ու օրենք սիրող մարդ է: Դրանից հետո ես նրան նույնիսկ շնորհակալություն էլ չեմ հայտնել, որ պարտավոր էի անել: Ցանկանում եմ նրան հաջողություն եւ համոզված եմ՝ եթե նա օմբուդսմեն լինի, շատ լավ կաշխատի այդ պաշտոնում:

Ես իրոք չեմ հետաքրքրվել այդ հարցով, թե ո՞վ կարող է լինել օմբուդսմեն, բացի Գագիկ Ջհանգիրյանից: Իմ մեղքն ինչո՞ւմն է, որ նրա անունն եմ լսել: Եթե կան այլ թեկնածուներ, նրանց մեջ համապատասխան մրցակցություն կլինի: Ես իմ կարծիքն ասացի Գագիկ Ջհանգիրյանի մասին»:

Հարցին, թե դուք պաշտոնյա՞ էիք, երբ Գագիկ Ջհանգիրյանը ձեզ օգնեց, Լեւոն Գալստյանն ասաց. «Ոչ, այդ ժամանակ ես հալածված էի բոլորի կողմից, բայց Գագիկ Ջհանգիրյանն արդարացի որոշում կայացրեց: Այն տարիներն էին, երբ նույնիսկ փորձեր էին արվում ինձ գնդակահարելու: Ինձ հալածել են 1992 թվականից սկսած. 1996 թվականին ինձ բանտ տարան, 21 օր բանտում անցկացրեցի, հետո նորից վարչական տույժի ենթարկեցին…»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, այսօր Լեւոն Գալստյանի 77-ամյակն է, ինչի կապակցությամբ «Առավոտը» ջերմորեն շնորհավորում է նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարութ says:

    Ինձ հայտնի է Գագիկ Ջհանգիրյանի յուրահատուկ դերը հանրաճանաչ “Մատաղիսի գործում”,որտեղ նախկին զինդատախազը ամեն ինչ անում էր,որպեսզի երեք անմեղ զինվորներ մեղդարվեն սպանություններ գործելու մեջ:Այդ խայտառակ դատավարության մասին ամբողջ հանրապետությունն էր տեղյակ:Սակայն Ջհանգիրյանի բոլոր փորձերը ձախողվեցին:Ու հիմա այդ մարդատյացին ուզուն են նշանակել օմբուդսմեն:Օմբուդսմենն ու Ջհանգիրյանը՝ոնց որ Արարատ սարն ու էշ Մանուկի դարը:
    Հարութ.Գյումրի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031