Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ հունվարի 26-ի առավոտյան Դիլիջանի համայնքի ղեկավարի թեկնածու, Դիլիջանի քաղաքապետի խորհրդական, ՀՀԿ անդամ, 1958թ. ծնված Պապիկ Թամրազյանը հանել է իր թեկնածությունը:
Այսպիսով, փետրվարի 14-ին կայանալիք ընտրություններում Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու են ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, 2005թվականից Դիլիջանի քաղաքապետ, 1968թ. ծնված Արմեն Սանթրոսյանը եւ անկուսակցական, Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու ինքնառաջադրված. 1946թ. ծնված Ժորա Սահաբալյանը:
Թիվ 41 ԸՀՀ ներկայացրած փաստաթղթերում նշված է, որ Ժ. Սահաբալյանը ոչ մի տեղ չի աշխատում: Ժ. Սահաբալյանը Դիլիջանի քաղաքապետ է աշխատել 2002-2005 թվականներին: Նա 2008թ.-ի ընտրություններում թեկնածու է առաջադրվել, սակայն հանել է թեկնածությունը: 2012թ. ընտրություններում նա ԲՀԿ –ի կողմից թեկնածու է եղել, սակայն ընտրություններում պարտվել է:
Թիվ 41 ԸԸՀ նախագահից տեղեկացանք, որ Դիլիջանի ավագանու թեկնածուներից մեկը, որը ՀՅԴ անդամ է՝ հանել է իր թեկնածությունը:
Կարդացեք նաև
Դիլիջան համայնքի ավագանու 50 տեղին հավակնում է 33 թեկնածու որից 19-ն անկուսակցական է, 12-ը՝ ՀՀԿ անդամ, մեկական հոգի՝ ԲՀԿ, ՕԵԿ անդամ:
Հունվարի 26-ին Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ-ն գրանցել է Դիլիջան համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ