Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքում օգտատերերի նույնիսկ 0,5 տոկոսն էլ չի վիրավորական արտահայտություններ անում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 27,2016 11:55

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանր գիտի, թե ինչպես պայքարել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում արված վիրավորական գրառումների դեմ։ Պետք է նման գրառումների համար քրեական պատասխանատվություն սահմանել։

Այս պատգամավորի տրամաբանությունն անհասկանալի է։ Այս խոսքերը նա ասել է ի պատասխան Շուշան Պետրոսյանի վարքագծի մասին հարցի։ Հիշում եք, նախկին երգչուհին Ֆեյսբուքում մի աղջկա ասել էր «լակոտ» ու սպառնացել «ականջները» կտրել։ Ու ստացվում է, որ Սուքիաս Ավետիսյանը Շուշան Պետրոսյանի խոսքերից վրդովված, առաջարկում է նրան քրեական պատասխանատվության ենթարկել։

Մյուս կողմից, եթե քրեական պատասխանատվության խնդիրը կարեւոր է, ապա նախեւաոաջ, ճիշտ կլիներ դա կիրառել Ազգային ժողովում։ Այնտեղ մի սուրու պատգամավոր կա, որոնք պարբերաբար ամենավերջին հայհոյանքներն են տալիս, սպառնալիքներ եւ այլն։ Մի անգամ չտեսանք, որ պատասխանատվության ենթարկեն։ Բնականաբար, առաջին հերթին նկատի ունենք Շմայսին, որի փողոցային բառապաշարը չենք ցանկանում եւս մեկ անգամ հիշեցնել։

Ու հաստատ Ֆեյսբուքում օգտատերերի նույնիսկ 0,5 տոկոսն էլ չի վիրավորական արտահայտություններ անում։ Մեկ-երկուսի վարքի հիման վրա չի կարելի ընդհանուր եզրակացություն անել։ Մանավանդ, երբ անողը՝ Սուքիաս Ավետիսյանը, Ֆեյսբուքում գրանցված չէ։ Մինչդեռ բազմաթիվ պատգամավորներ գրանցված են ու կարծես թե նորմալ ֆեյսբուքյան կյանք են վարում։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031