Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. «ԵԽԽՎ-ն վերջնականապես չի դարձել Միլի մեջլիս». «Հայկական ժամանակ»

Հունվար 27,2016 11:38

ԵԽԽՎ–ում երեկ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված հակահայ բանաձեւի իրավական եւ քաղաքական հետեւանքների մասին զրուցել ենք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

– Դուք բանաձեւի ընդունումը կապում եք խավիարի, կաշառակերության հետ։ Տեսեք՝ այս անգամ մեր երկրից նաեւ պաշտոնյաներ են մեկնել Ստրասբուրգ եւ պարզ է, որ լուրջ աշխատանք է տարվել։ Արդյունքը եղավ բանաձևերից մեկի մերժումը։ Ըստ ձեզ, չի՞ ստացվում, որ երբ որ մեր պատվիրակները նորմալ աշխատում են՝ հաջողության հասնում են, երբ որ չեն աշխատում՝ չեն հասնում։

– Պատվիրակների աշխատանքը մեծ արդյունք է տվել, եւ հայկական կողմը համառորեն պայքարել է այս բանաձեւերի դեմ։ Մենք աշխատել ենք սփյուռքի հետ, բարեկամ երկրների սկզբունքային պատգամավորների հետ եւ մենք տեսնում ենք, որ հասել ենք արդյունքի։ Բայց խնդիրը այլ տեղ է. Ադրբեջանը կաշառել է բազմաթիվ պատգամավորների։ Այսինքն` կա մի սերուցք, որը կաշառված է, որը հանցագործ է: Սա է խնդիրը։

Այս պարագայում հայկական կողմը ինչքան էլ հմուտ աշխատի, հայկական կողմի աշխատանքը որեւէ ձեւով վճռորոշ դերակատարություն չի կարող ունենալ։

Իհարկե, պետք է աշխատել, բայց մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանում ընթանում են գարշելի երեւույթներ եւ այս կառույցը դարձել է Միլի մեջլիսի թեւերից մեկը, որտեղ բացեիբաց կարելի է գնել, վաճառել, ծախել եւ առնել, իսկ սա արդեն համաեվրոպական խնդիր է։

Պետք է եվրոպական կառույցները տեսնեն, ուսումնասիրեն, թե Մարկովիչը ոնց է գրել այս զեկույցը, ինչքան փող է ստացել, առավոտը քանի բանկա խավիար է ուտում… Այս ամենը պետք է հետաքրքրի նրանց, որովհետև սա հարված է ժողովրդավարությանը։

– Այդ դեպքում ադրբեջանցիներն էլ մեզ կարող են մեղադրել ոմանց կաշառելու մեջ, որովհետեւ հակահայ բանաձեւերից մեկը չընդունվեց։

– Չէ, մեզ չեն կարող մեղադրել, որովհետեւ մեր ռազմավարությունը տարբերվում է ադրբեջանականից։ Ադրբեջանը իր չար գաղափարները կաշառքով է առաջ տանում, իսկ մենք աշխատում ենք գաղափարով։ Եվ այն, որ կարողացել ենք չեզոքացնել երկու խայտառակ զեկույցներից մեկը՝ նշանակում է, որ ԵԽԽՎ-ն վերջնականապես չի դարձել Միլի մեջլիս, դեռեւս հույս կա, որ

ԵԽԽՎ-ն կատարի իր պարտականությունները։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031