Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չէր խանգարում Սերգեյ Լավրովին երեկվա հայտարարությունն ավելի վաղ անելու. «Ժողովուրդ»

Հունվար 27,2016 11:17

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ընթացքում վերջապես հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե անցած սեպտեմբերի սկզբից ի վեր Ռուսաստանը կողմերին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր տարբերակ, որը ենթադրում է ազատագրված մի քանի շրջանների վերադարձ ադրբեջանական կողմին։

Թե որն է պատճառը, որ ռուսական կողմը հենց հիմա որոշեց հստակեցնել, որ Մոսկվան որեւէ առանձին նախաձեռնություն հանդես չի բերել, թերեւս կարելի է կռահել։ Ըստ ամենայնի, այստեղ որոշակի նշանակություն է ունեցել ռուս-թուրքական հարաբերություններում նոյեմբերի վերջից սկսած լարվածությունը, որի արդյունքում շեշտակիորեն մեծացավ Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը։

Դրան զուգահեռ պարզ դարձավ, որ Ադրբեջանն այս հակամարտության ընթացքում նախապատվությունը տալիս է «մեծ եղբորը», ուստի Ռուսաստանը ստիպված եղավ վերանայել տարածաշրջանում իր առաջնահերթությունները։ Հակառակ դեպքում ոչինչ չէր խանգարում Սերգեյ Լավրովին երեկվա հայտարարությունն ավելի վաղ անելու, հատկապես որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տարբեր հարթակներից, այդ թվում ե՛ւ ԵԽԽՎ, ե՛ւ ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ընթացքում, հայտարարում էր, որ Ս. Լավրովը Բաքվում եւ Երեւանում ներկայացրել է կարգավորման նոր առաջարկություն:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031