Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ արագության է պատրաստ Երևանը. «Ժամանակ»

Հունվար 27,2016 10:51

Երեկ իրանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոսել է այն մասին, որ պետք է ջանքեր չխնայել Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար: Այս հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ, օրինակ, հայկական կողմի տարածած հաղորդագրությունում նման մանրամասներ գոյություն չունեին:

Ընդհանրապես իրանական ուղղությամբ ծավալվող զարգացումներում հայկական կողմի գոյության փաստն ինքնին դառնում է հարաբերական: Խոսքն, իհարկե, բառի ոչ բուն իմաստով գոյության մասին է, այլ քաղաքական սուբյեկտության: Երևանը պասիվ է, թե ակտիվ: Ըստ էության՝ խնդիրն այստեղ չէ: Խնդիրն այն է, թե Երևանը ինչքանով է իր պասիվության կամ ակտիվության մեջ ինքնուրույն: Եթե պաշտոնական Երևանն ինքն է որոշել, որ ներկայումս պետք է լինել զուսպ և չցուցաբերել բուռն և չարդարացված էյֆորիկ պահվածք, ապա այստեղ իրավիճակը բոլորովին այլ է, քան այն դեպքում, երբ Երևանն ուղղակի պարտադրված է լինել զուսպ և զգուշավոր:

Այսինքն՝ իրանական ուղղությամբ զարգացումներում, ըստ էության, առանցքային հարցը նախ և առաջ հենց սա է՝ Երևա՞նն է որոշում իր պահվածքի բովանդակությունն ու դինամիկան, թե՞ Երևանի փոխարեն որոշում է Մոսկվան, ինչը դառնում է կատարման ենթակա: Որովհետև, եթե որոշողը Երևանն է, ապա այստեղ, իհարկե, իրավիճակը դառնում է միանգամայն քննարկելի՝ հասկանալու համար, թե իրապես ինչ հնարավորություններ և հեռանկարներ կան, ու ինչքանով է երևանյան դինամիկան համահունչ դրանց:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031