Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջնահերթը՝ Հայաստանի քաղաքացին. Asbarez

Հունվար 27,2016 10:37

Խոզի կրիփին տարածումը Հայաստանի մէջ կարծէք չէր բաւեր, երբ ռուսական «ԹԱՍՍ» լրատու գործակալութիւնը հաղորդեց, որ Յունուար 20էն սկսեալ, ռուսական իշխանութիւնները ժամանակաւորապէս արգիլած են Հայաստանէն գիւղատնտեսական որոշ արտադրութիւններու ներա-ծումը, դաբաղ հիւանդութեան յայտնաբերման պատճառով։ Դաբաղ հիւանդութեան մասին չէի լսած… այս լուրը կարդալէն անմիջապէս ետք բացի հայկական հանրագիտարանը եւ տեղեկացայ, թէ դաբաղը «տաւարի, խոզերի, այծերի, ոչխարների, ուղտերի եւ այլ երկսմբակաւոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագութեամբ տարածուող ինֆեկցիոն հիւանդութիւն է։ Բնորոշ է բերանի խոռոչի լորձնաթաղանթի, միջկճղակային եւ երբեմն էլ՝ կը բծի մաշկի վրայ իւրայատուկ բշտերի առաջացմամբ։ Դաբաղի նկատմամբ զգայունակ են նաեւ մարդիկ։ Ինֆեկցիայի հիմնական աղբիւրը հիւանդ եւ վիրուսակիր կենդանիներն են, որոնք վարակւում են հիւանդների հետ անմիջական շփման, կերի, ջրի միջոցով»։

Գրասենեակ ժամանելով, երբ առաւօտեան սուրճի ընդմիջումին դաբաղ հիւանդութեան եւ ռուսական արգելքներուն մասին տեղեկացուցի գործընկերներս, հաշուապահ Դաւիթը՝ քմծիծաղ մը դէմքին, ըսաւ.

– Դէ լաւ ի՞նչ անենք, էս էլ Հայաստանն ա՛, մի կողմից թուրքերն են, միւս կողմից էլ՝ անասուններն ու նրանց հիւանդութիւնները։ Երկուսի հետ էլ սովորել ենք պայքարելով ապրել…

Մի քանի ժամ ետք, Հայաստանի գիւղատնտեսութեան նախարարութեան Սննդամթերքի անվտանգութեան պետական ծառայութիւնը յայտարարեց, որ Դեկտեմբերին, Արմաւիրի մարզի գիւղերէն մէկուն մէջ գրանցուած է կենդանիներու դաբաղ հիւանդութեան մէկ դէպք։ Հայաստան, իբրեւ Կենդանիներու առողջութեան համաշխարհային կազմակերպութեան անդամ, դաբաղ հիւանդութեան բացայայտման մասին տեղեկացուցած է կառոյցի անդամներուն, ինչպէս նաեւ՝ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկիրներուն (ԵՏՄ)։ Սննդամթերքի անվտանգութեան պետական ծառայութեան այս յայտարարութիւնը պատճառ դարձաւ, որ կէսօրուան ճաշի դադարին վերստին արծարծուի դաբաղ հիւանդութեան նիւթը, այս անգամ, սակայն, ոչ թէ քմծիծաղով, այլ՝ բարկութեամբ ու բողոքի արտայայտութիւններով։

Րաֆֆի Տուտագլեան

Նյութի մանրամասները կարդացեք Asbarez -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031