Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House. Հայաստանը գտնվում է Ռուսաստանի բացասական ազդեցության տակ. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 27,2016 10:35

Հայաստանը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանության առումով շատ բարդ տարածաշրջանում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Արչ Փադինքթոնը` ներկայացնելով Freedom House-ի Աշխարհում ազատության մակարդակի տարեկան զեկույցը:

«Հայաստանում դուք շրջապատված եք երկրներով, որոնք ունեն իրոք շատ կոշտ ավտորիտար համակարգ, ինչպիսիք են Ադրբեջանը կամ Ռուսաստանը», – նշում է նա:

Հայաստանը 2015-ին ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ անազատ լրատվամիջոցներով եւ ազատ ինտերնետով:

«Այդ շրջապատում ժողովրդավարների համար չափազանց բարդ է գործել», – ավելացնում է Փադինքթոնը:

Անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի անփոփոխ «մասամբ ազատ երկիր» կարգավիճակին, Freedom House-ի փոխնախագահը նշում է, որ այն պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի ճնշմամբ եւ բացասական ազդեցությամբ, ինչով պայմանավորված է նաեւ Հայաստանի կողմից Եվրասիական, այլ ոչ թե Եվրոպական Միության նախընտրությունը:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031