Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարօրինակ» թանգարաններ՝ Պրահայում

Հունվար 27,2016 15:00

Պրահայում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մշակութային միջոցառումների մասին իրազեկող ազդագրերի: Օրինակ՝ Հին քաղաքի սրտում գտնվող այս ցուցանակի վրա մեկտեղվել են ջազի, ռոքի, դասական երաժշտության ու հատուկ էֆեկտներով ֆիլմերի սիրահարներին «աչքով անող» ազդագրեր: Դրանցից հետ չեն մնում նաեւ ԿԳԲ-ի ու Կոմունիզմի թանգարանները: Վերջինս Պրահայում հիմնադրվել է 2001-ին եւ, չեխերի փաստմամբ, այցելուների պակաս չունի:

Անգամ չեխ դպրոցականներին են այս թանգարան բերում՝ ծանոթացնելու այն բռնատիրական համակարգի հետ, ժամանակին որի զոհն է եղել նաեւ Չեխոսլովակիան: 2011-ից էլ Պրահայում գործում է մեկ այլ տարօրինակ՝ ԿԳԲ-ի թանգարանը, ցուցանմուշներն էլ տրամադրել է չեխ հավաքորդը՝ իր մասնավոր հավաքածուից: Այստեղ, ի թիվս այլ ցուցանմուշների, կարելի է հանդիպել Լենինի դիմակին, Բերիայի ռադիոընդունիչին, տեսնել այն զենքը, որով սպանվել է Տրոցկին: Ընդհանրապես, չեխերն ընդգծված հակակրանք ունեն նախկին խորհրդային ճամբարի հանդեպ, ժամանակին որի մաս է կազմել նաեւ իրենց երկիրը:

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    իսկական ձեր -առավոտի “աշխատողների” երկրին ա: գնացեք վայելեք 😀

  2. Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Հարգելի Atshak , չգիտեմ հատկապես ինչ նկատի ունեք եւ հատկապես ինչու եք աշխատողներ բառը վերցրել չակերտներում, բայց որ Պրահան շատ գեղեցիկ է, դրանում կասկած չկա ու իսկապես արժի տեսնել ու վայելել այդ քաղաքը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031