ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշում 2015 թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված Արման Հայրապետյանը հունվարի 25-ին ազատ է արձակվել, այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայրապետյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը:
«Արման Հայրապետյանի նկատմամբ կալանքը չի երկարաձգվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց փաստաբան Միքայելյանը:
Հայրապետյանն աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում` որպես արբանյակային հեռարձակման թողարկիչ:
Հունվարի 25-ին ազատ են արձակվել նաև նույն գործով կալանավորված Նելլի Մինասյանը, Սրբուհի Այվազյանը, Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները: