Հայաստանից Կանադա ապրանքների արտահանումը 2015-ին աճել է 35 տոկոսով: Այս մասին այսօր կառավարության ընդունելությունների տանը կանադական երեկոյի ընթացքում ասաց Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քերը:
«2015-ի վերջին տեսանք, որ Հայաստանից Կանադա տեղափոխվող ապրանքներն աճել են 35 տոկոսով: Կանադան մեծ ներդրող է հատկապես Կապանի մի շարք ընկերություններում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տնտեսական հարաբերություններին, որ կարողանանք մեր երկու երկրների կապերն ընդլայնել»,ասաց դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանում ակնկալվող ներդրումներին, պարոն Քերն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում են. «Մենք աշխատում ենք, որ կանադական նոր ընկերություններ գան Հայաստան ու ներդրումներ անեն տարբեր ոլորտներում»:
Դեսպանատունը Մոսկվայից Երեւան տեղափոխելու ծրագրեր կա՞ն հարցին, դեսպանը պատասխանեց. «Տքնաջան աշխատում ենք, որ Հայաստանի հետ Կանադայի կապերը շատ լավ լինեն: Հայաստանում ունենք հյուպատոսություն, Մոսկվայում եւ Օտտավայում ունենք գործընկերներ , որոնք աշխատում են հայ-կանադական կապերը բարելավվելու ուղղությամբ: Անհամբեր սպասում եմ, որ մեր հարաբերությունները ավելի կբարելավվեն տարիների ընթացքում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ