«Ես միշտ այն տեսակետին եմ եղել, որ առաջին հերթին մենք պետք է մեր ինքնուրույն գործով ինքնուրույն կարողություններն օգտագործենք մեր երկրի սահմանները պաշտպանելու համար»,- հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա համարում է, որ Ադրբեջանի կատարած խախտումներին արձագանքողը հիմնականում հայկական բանակն է, առաջին գծի ստորաբաժանումներն են, զինվորները, եւ իրենք իրենց խնդիրը բարձր մակարդակի վրա իրականացնում են. «Բայց մի քանի անգամ նաեւ այդ հարցը բարձրացվել է: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ պարոն Նիկոլայ Բորդյուժայի կողմից համապատասխան գնահատական տրվել է: Նորից եմ ասում՝ այդ գնահատական տվողները հիմնականում մենք ենք՝ հայկական բանակն է, եւ մենք տալիս ենք»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ Նիկոլայ Բորդյուժան այժմ Հայաստանում է եւ մասնակցելու է հունվարի 28-ին անցկացվող բոլոր միջոցառումներին, այդ թվում նաեւ Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանի բացմանը. «Անկասկած, այս հանդիպումների ընթացքում քննարկվելու են այնպիսի հիմնախնդիրներ, որոնք որ վերաբերվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությանը ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների հետ: Ռազմական կոմպոնենտի ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում մենք միանշանակ զրույց ունենալու ենք, եւ այդ զրույցը ուղղված է լինելու այն խնդիրներին, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ասաց 2016 թվականի համար մեր նախագահությամբ շրջանակներում:
Ադրբեջանի իրավիճակից ելնելով, իհարկե՛, ներքաղաքական եւ հատկապես ֆինանսական իրավիճակը բավականին բարդ է ոչ միայն Ադրբեջանի համար այլեւ շատ-շատ երկրների համար, հատկապես՝ դա նկատվում է Ադրբեջանում: Այդպիսի իրավիճակը միանշանակ իր ազդեցությունը թողնում է այդ ուղղությունների վրա ե՛ւ քաղաքականության, ե՛ւ ներքին ընդհանուր միջոցառումների, ե՛ւ ղեկավարության կողմից իրականացվող միջոցառումների վրա: Անկասկած, այդ ամենը կարող է ազդել առաջին գծում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ