Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը մատ էր թափ տալիս Մարգար Եսայանի վրա

Հունվար 26,2016 21:18

Այսօր օրվա երկրորդ կեսին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները հարցեր էին ուղղում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ առցանց հեռարձակման ընթացքում երեւաց, թե ինչպես էր ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը դահլիճում մոտեցել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ, հայազգի Մարգար Եսայանին եւ հարձակվողական կեցվածքով, բորբոքված ինչ որ բաներ էր ասում նրան՝ մատը թափ տալով:

Հիշեցնենք, որ մինչ այդ Մարգար Եսայանը կողմ էր քվեարկել ոչ հայանպաստ երկու զեկույցներին:

Նաիրա Զոհրաբյանը մերժեց «Առավոտի» խնդրանքը՝ մանրամասնել, թե ինչ էր նման կերպ ասում Մարգար Եսայանին: «Ինչ որ պետք էր՝ դա էլ ասել եմ»,- մեկնաբանություններն այսքանով սահմանափակեց տիկին Զոհրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եեե Նաիրա, մեր քթի տակ այնքան Մարգար Եսայաններ կան հասել ես ուր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031