Սեյրան Օհանյանի խոսքերով՝ մեզնից 7 կմ հեռավորության վրա դիրք տեղադրելը չի նշանակում հասնել ինչ-որ առավելության
«Հայաստանի Հանրապետության սահմանները այսօր անառիկ են»,- հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանվում են զինված ուժերի համապատասխան զորամիավորումների կողմից. «Մեր պաշտպանության ուրվագծում, այսինքն՝ դիրքերի դասավորվածությանը մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել: Ինչ-որ պաշտպանության խորհրդում մեզնից 7 կմ հեռավորության վրա դիրք տեղադրելը չի նշանակում հասնել ինչ-որ առավելության»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ