Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանի հարցը` Երվանդ Զախարյանին. Հայաստանին տեղյակ չեն պահում Վրաստան-«Գազպրոմ» բանակցությունների ընթացքի մասին

Հունվար 26,2016 19:50

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցում էր ուղարկել Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման շուրջ «Գազպրոմ»-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ընթացող փոխանակման գործողությունների քննարկման վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք Խաչատուր Քոքոբելյանի գրավոր հարցումն ու Երվանդ Զախարյանի գրավոր պատասխանը:

«Հարգելի պարոն Զախարյան,

Հայտնի է, որ Ռուսաստանը՝ ի դեմս «Գազպրոմ»-ի և Իրանի Իսլամական Հանրապետությունը փոխանակման գործողություններ են քննարկում Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման շուրջ: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ամփոփելով Վրաստանի էներգետիկայի եւ բնապաշարների նախարար Կախաբեր Կալաձեի հետ Լյուքսենբուրգում կայացած հանդիպման արդյունքները:

Կցանկանայի ճշտել, թե հայկական կողմը ի՞նչ տեղեկություններ ունի վերոնշյալ բանակցությունների վերաբերյալ:

Արդյո՞ք ՀՀ կառավարությունը մեր պետության էներգետիկ անվտանգությանը վերաբերող այս կարևորագույն հարցի քննարկմանը որևէ մասնակցություն ունի, և եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Հարգանքներով`

Խաչատուր Քոքոբելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր»:

«Ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ՀՀ կառավարությանն ուղղված «Գազպրոմ»-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ընթացող քննարկումների շրջանակներում Հայաստանին առնչվող խնդրին հայկական կողմի տեղեկացվածության վերաբերյալ գրավոր հարցի հայտնում ենք, որ.

Վրաստանի էներգետիկայի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն այս պահին որևէ պայմանավորվածություն Իրանից Վրաստան գազի մատակարարման վերաբերյալ ձեռք չի բերվել։ Վրացական կողմը բանակցում է տարածաշրջանում գազի հնարավոր մատակարարների հետ` Վրաստան կայուն և երկարաժամկետ գազի մատակարարում ապահովելու նպատակով։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը սերտորեն համագործակցում է ինչպես Իրանի նավթի նախարարության և Իրանի էներգետիկայի նախարարության, այնպես էլ Վրաստանի էներգետիկայի նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի հետ։ Էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացումները մեր կողմից հետևողականորեն ուսումնասիրվում և վերլուծվում են, և պատեհ պահին հայկական կողմը կներգրավվի մեր երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը նպաստող ցանկացած գործընթացում։

Մեր կողմից արվում է հնարավոր առավելագույնը` բարձրացնելու ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը, այդ թվում էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման խորացումն ու ընդլայնումը։ Դրա մասին է վկայում նաև 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված էլեկտրաէներգետիկայի բնագավառում համագործակցության մասին քառակողմ փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների միջև»։

1-1-746x1024 2-746x1024 3-746x1024 4-746x1024

Ազատ դեմոկրատներ կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031