Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում ներկայացվեցին երկու հակահայկական բանաձևերի նախագծեր` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով:
Ուոլթերի զեկույցը ԵԽԽՎ-ն մերժեց, իսկ Մարկովիչինը` ընդունեց: Ղարաբաղի մասին զեկույցը Վեհաժողովը մերժեց 66 «կողմ» 70 «դեմ» 45 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:
ԵԽԽՎ կայքում տեղադրված են քվեարկության արդյունքները, որոնք բավականին հետաքրքիր պատկեր են ներկայացնում: Մասնավորապես, հակահայկական զեկույցին «կողմ» է քվեարկել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության կազմում հանդես եկող հայազգի պատվիրակ Մարգար Եսայանը:
Հիմնականում կողմ են քվեարկել թուրքերն ու ադրբեջանցիները: «Կողմ» քվեարկողների շարքում մեծ է վրացի պատվիրակների թիվը` Իրակլի Չիկովանին, Թեդո Ջափարիձեն, Գեորգի Կանդելակին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ամբողջ հայկական պատվիրակությունը չկարողացավ համոզել այդ հայ պատգամաորին: Նա կարող էր նաև չմասնակցել քվեարկությանը: ՀՀ ներսում մեր հզոր ու գործարար պատգամավորները երկրից դուրս արժեք չունեն, քանի որ չունեն համապատասխան կրթություն և չեն անցել կյյանքի անհրաժեշտ ճանապարհ:
Հայի ազգանունը հայ լինելու բավարար պայման չէ: Մի ասեք «հայազգի», այլ ասեք հայի ազգանուն կրող: Մեր շուրջը շատ մարդիկ կան հայկական ազգանուններով, բայց ավաղ, նրանք հայեր չեն: