Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Քոչարյանը և Պետրա Կնոյերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք հարցեր

Հունվար 26,2016 18:12

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր  ընդունել է Եվրոպական հանձնաժողովի խարդախության դեմ պայքարի գրասենյակի (OLAF) «Ա» տնօրինության ղեկավար Պետրա Կնոյերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, ներկայացրել այդ ուղղությամբ կատարված աշխատանքները և անելիքները: Նախարարի տեղակալը վերահաստատել է ցանկալի արդյունքի հասնելու նպատակով ԵՄ բոլոր շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը Պետրա Կնոյերին ներկայացրել է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում մշակված փոփոխությունները, որոնցով ընդլայնվում են ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հարցերի հանձնաժողովի լիազորությունները:

Պետրա Կնոյերն իր հերթին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում փորձով և գիտելիքներով կիսվելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցով ընթացող բանակցությունները վկայում են Հայաստանի հետ Եվրամիության առավել սերտ համագործակցության ձգտման մասին: Պետրա Կնոյերը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներն ու կողմերի սերտ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում աստիճանաբար բերելու են դրական արդյունքի:

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031