Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` հեռացվում են ստորգետնյա տրանսպորտային անցումներում գոյացած սառցալեզվակները: Նպատակը տրանսպորտային միջոցների անխափան և անվտանգ երթևեկությունն ապահովելն է: Գործընթացին տեխնիկապես աջակցում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Սառցալեզվակները կհեռացվեն նաև կամարանցումներում ու, ըստ անհրաժեշտության, նաև բազմաբնակարան շենքերում ու հասարակական շենք-շինություններում: Աշխատանքների ընթացքը վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:
Երևանի քաղաքապետարան