Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններում որեւէ շանս չունի, դրա համար գնում է այսպիսի ամոթալի դաշինքի». Հ. Խառատյան

Հունվար 26,2016 17:26

«ՀՅԴ-ն գնալով կորցնում է իր վարկանիշը: ՀՅԴ-ն չկարողացավ ոչ նախորդ կոալիցիաներում իր աշխարհայացքային խնդիրն անցկացնել, իր ընտրողների թիվն էլ գնալով նվազեց: ՀՅԴ-ից բավականին արտահոսք եղավ, չկարողացավ պատշաճ բացատրել իր գործողությունները: ՀՅԴ-ն շատ վայրենի տարբերակներում լռեց, չանդրադարձավ հանրային կարեւորագույն երեւույթներին: Ես այս բոլորը շատ ցավով եմ ասում, որովհետեւ իսկապես փորձառու կուսակցություն էր, որը ձեռք էր բերել ե՛ւ կուսակցական փորձ, ե՛ւ ծրագրի հետեւողականություն: Բայց սրանք մաշվեցին Հայաստանում տարբեր ձեւերով՝ ՀՀԿ-ի հետ սիրալիր-մերժողական հարաբերություններում անորոշ լուծումներ փնտրելով»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի հետ կապված:

Ըստ նրա, ՀՅԴ-ի մեջ էլ եղան այնպիսի դեպքեր, երբ սուտ խոսքերով փորձեցին փաստերը հերքել, ինչպես ՀՀԿ-ում. «Այս ամենը, ցավոք, նվազեցրին նրա վարկանիշը: Դաշնակցությունը շատ կարեւոր տեղերում լռեց: Թերեւս լռեց, որովհետեւ շանսեր կամ հույսեր ուներ հետ բերելու իշխանության միջոցով իր դիրքերը ամրապնդելը: Ես հիմա հստակ տեսնում եմ, որ ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններում, որպես կուսակցություն, հանրային վարկանիշի իր այս մակարդակում որեւէ շանս չունի: Սրա համար ինքը գնում է այսպիսի՝ իմ կարծիքով ամոթալի դաշինքի՝ հույս ունենալով, որ ինքը իշխանության օգնությամբ պետք է փոքր իշխանության սեգմենտը, որն ունի, պահպանի: Ինքն իր տեղում բավական դրական դեր էր խաղում, իսկ  այս պարագայում դա չի լինելու»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, ՀՅԴ-ն պարզ առեւտրի՞ է գնացել իշխանության հետ՝ Հրանուշ Խառատյանը հաստատեց. «Ես այդպես եմ կարծում: ՀՅԴ-ն նաեւ սփյուռքին բացատրելու խնդիր ունի, թե ինչու է այդքան նվազում իր հնարավորությունները, իր կարողությունները: Իրենք անընդհատ խոսում են, որ իրենք միակն են, էս են, էն են, դա շարունակվում է, մինչդեռ իրենց վարկանիշը գնալով շարունակում է իջնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահե Առաքելյան says:

    Եթե տիկին Խառատյանի ասածով է, ապա ՀՀԿ-ի ինչի՞ն է նման կոալիցիան։ ՀՅԴ-ն իրականում ավելին է, քան պատկերացում ունի բանախոսը և ընդհանրապես Հայաստանի հանրության մեծ մասը…
    Այն զուտ կուսակցություն չէ, ավելի շուտ վերպետական կառույց է աշխարհասփյուռ հայության շրջանում…
    Գուցե՞ Սերժ Սարգսյանը հասկացել է դա…
    Իսկ ե՞րբ սա կհասկանա Հայաստանի հանրությունը, այ էն ժամանակ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031