Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» ֆորումի մասնակիցները դրական միտումներ են արձանագրում ԶԼՄ-ների կողմից մեդիադաշտը մաքուր պահելու առումով

Հունվար 26,2016 17:12

«ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» թեմայով Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Երևանի պետական բժշկական համալսարանի համատեղ գիտաժողովի շրջանակներում կազմակերպված ֆորումի

հայտարարություն

Ֆորումի մասնակիցները դրական միտումներ են արձանագրում ԶԼՄ-ների կողմից մեդիադաշտը մաքուր պահելու և լրագրողական էթիկայի համընդհանուր նորմերին հետևելու գործում:

Միևնույն ժամանակ.

Հիմք ընդունելով ժամանակակից աշխարհում.

·         Հոգեկան խանգարումների աճը և այդ խնդրում հատկապես տեղեկատվության դերը,

·         հասարակական գիտակցության վրա ԶԼՄ-ների աճող ազդեցությունը, ինչպես նաև այդ ազդեցության միջոցով բազմաթիվ չարաշահումների հնարավորությունը:

Հաշվի առնելով լրատվության ոլորտում.

կարգավորող հստակ մեխանիզմների և լրագրողական էթիկայի նորմերի անկատարությունը, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում իրականությանը չհամապատասխանող, աղավաղված և կանխակալ տեղեկատվության տրամադրմանը:

Փաստելով, որ նման իրավիճակը.

·         Բացասաբար է անդրադառնում բնակչության հոգեկան առողջության վրա, իսկ երեխաների և դեռահասների պարագայում կարող է ունենալ կործանարար ազդեցություն,

·         հնարավորություն է տալիս հասարակական գիտակցության հետ տարաբնույթ մանիպուլյացիաների, այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Կոչ ենք անում`

ԶԼՄ-ներին զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող և ավելի շատ բացասական երանգներով տեղեկատվության տրամադրումից, ինչպես նաև սահմանել ընդհանուր էթիկական նորմեր և հետևել դրանց:

Պատկան մարմիններին՝ ոլորտում առկա վիճակը կարգավորելու նպատակով իրացնել օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորությունները և լրացնել օրենսդրության բացերը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ուղղված մեդիագրագիտության զարգացմանը:

«ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» գիտաժողովի կազմակերպիչների, մասնակիցների և ներկայացված կազմակերպությունների անունից պատրաստակամություն ենք հայտնում առավելագույն մասնակցություն ունենալ նշված խնդիրների լուծման գործում, ինչպես նաև խնդրում ենք սույն հայտարարությունը, որտեղ ավելի շատ կարևորվում է տեղեկատվության փոխանցման ձևը, չմեկնաբանել, որպես խոսքի ազատության որևէ սահմանափակման կոչ:

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի

 

Նախագահ

Արմեն Սողոյան

Պատասխանատու քարտուղար

Խաչատուր Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031