Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ը 7 գիտական աշխատանք է «խոտանել» տնտեսագիտությունից

Հունվար 26,2016 16:39

Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) կրկին հրապարակել է  այս տարի չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնակի քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը: «Խոտանված» աշխատանքները՝ 8-ն են, 7-ը տնտեսագիտության ոլորտից, 1-ը՝ բժշկության:

Նշենք, որ վերջին 2,5 տարվա ընթացքում ԲՈՀ-ը վերադարձրել է շուրջ 200 աշխատանք, ընդ որում, դրանցում թերությունները հիմնականում բովանդակային են:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գիտության դոկտորի եւ գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր ստացածների թվաքանակին, 2015-ին պատկերն այսպիսին է՝ 593-ից 555-ը գիտությունների թեկնածու է եւ 38 դոկտոր՝ բոլոր բնագավառներում միասին վերցրած: Ընդ որում, գիտական աստիճանների առումով ռեկորդակիրը տնտեսագիտության ոլորտն է՝ 93 գիտությունների թեկնածու եւ 5 գիտությունների դոկտոր: Գիտական աստիճանի վկայագիր ստացած լինելու առումով հաջորդ բեղուն ոլորտը բանասիրությունն է՝ 74 թեկնածու եւ 3 դոկտորով, երրորդ տեղում ֆիզիկամաթեմատիկական բնագավառն է՝ համապատասխանաբար 35 եւ 5 արդյունքներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031