Լրահոս
Օրվա լրահոսը

40 մլն դոլարի նոր վարկ՝ 4 մարզերում ճանապարհների նորոգման համար

Հունվար 26,2016 16:17

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած նոր վարկային համաձայնագիրը, որը կնքվել է Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ:

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ներկայացնելով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» կոչվող վարկային այդ համաձայնագիրը՝ նշեց, որ ծրագրի նպատակն է գյուղական համայնքները կապել միջպետական ճանապարհների հետ եւ այդ տարածքների բնակիչների համար ապահովել ելք դեպի հիմնական շուկա:

Arthur AraqelyanՆախկինում կառուցվել է շուրջ 170 կմ ճանապարհ: Փոխնախարարն ասաց, որ որակի եւ կատարողականի իմաստով ունեն փայլուն ցուցանիշներ, որոնք տվել է Համաշխարհային բանկը նաեւ:

Այդ 170 կմ-ից բացի՝ վարկային ծրագրի շարունակությունն է պետք, որի համար նոր վարկ են վերցնում 40 մլն ԱՄՆ դոլար: Կառավարությունը պարտավորություն է ստանձնում ֆինանսավորել հարկերը: Վարկի տոկոսը լողացող է. «Այս վարկը խիստ արտոնյալ է: Տոկոսը լողացող է, նախկինում կազմել է 0.3 տոկոս»:

Առաջին փուլով նախատեսվում է 4 մարզում վերանորոգել 51.8 կմ ճանապարհահատված, որի մեջ են մտնում Շիրակի մարզում Մարալիկ, Քարաբերդ համայնքների ճանապարհները, Կոտայքի մարզում Հրազդանի ճանապարհը 3 կմ երկարությամբ, Սյունիքի մարզում նաեւ 4.6 կմ ճանապարհահատված, Մարտունի-Վարդաշեն-Վարդենիկ ճանապարհը 11 կմ երկարությամբ, միջպետական Մարտունի-Վարդենիկ ճանապարհի մի հատված նաեւ:

Lernik AleqsanyanՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հարցրեց՝ այդ 170 կմ-ը որ նորոգվել է, պայմանագրով քանի՞ տարի պետք է այդ ճանապարհը շինարարը պահպանի:

Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ գործում է մեկ տարվա երաշխիքային ժամկետ: Ճանապարհաշինարարը այդ մեկ տարվա ընթացքում պատասխանատու է բոլոր խնդիրների համար. «Մեկ տարին կրիտիկական ժամկետ է համարվում մեր բնակլիմայական պայմաններում, եւ այդ մեկ տարվա ընթացքում ի հատ են գալիս բոլոր թերությունները: Շինարարը այդ մեկ տարվա ընթացքում նորոգում է բոլոր ի հայտ եկած նորությունները:

Փոխնախարարն ասաց, որ հատուկ մեքենա են ձեռք բերելու, որը շրջելու է ճանապարհներով եւ արձանագրելու է փոսերի քանակը, ընդհանուր վիճակը եւ դրանից պարզ կլինի, թե որ ճանապարհի համար ինչքան ծախս պետք է արվի:

Հանձնաժողովի նիստին ներկա էին միայն ՀՀԿ պատգամավորները, ուստի միաձայն վարկային համաձայնագիրը հաստատեցին եւ ընդգրկվեց այն քառօրյա նիստերի օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031