Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Մենք ձեզ հետ միասին Ադրբեջանի Մեջլիսում չենք նստած»

Հունվար 26,2016 15:45

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում (ԵԽԽՎ) մերժվեց Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:

Այն դրվեց քվեարկության և ԵԽԽՎ պատվիրակները ձայների 74 «կողմ», 83 «դեմ» հարաբերակցությամբ մերժեցին զեկույցը` այն հետ ուղարկելով ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողով:

Մինչ քվեարկությունը՝ բավականին սուր ելույթ ունեցավ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը` հիշեցնելով, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին օգտագործում է ծանր զինտեխնիկա, հակադրեց, թե զեկույցի համաձայն` դեռ մի բան էլ միակ մեղավորը Հայաստանն է, իսկ Ադրբեջանը խաղաղարար է ներկայացվում:

Պարոն Ռուստամյանը սա «ցինիզմ» համարեց: Այնուհետև հավելեց. «Այս զեկույցներով ԵԽԽՎ-ն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչն անթույլատրելի է, քանի որ հակամարտության լուծման միակ ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է»:

Արմեն Ռուստամյանը պնդեց, որ ներկայացված զեկույցները միակողմանի են և դրանց ընդունումը պատիվ չի բերի Վեհաժողովին: Այնուհետև եզրափակեց. «Մենք ձեզ հետ միասին Ադրբեջանի Մեջլիսում չենք նստած»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031