Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. Սա Հայաստանի համար բարոյական խնդիր էր, իսկ ԵԽԽՎ-ի համար`հեղինակության

Հունվար 26,2016 15:32

«Մենք ունենք փաստեր, որ մենք որեւէ խոչընդոտ չենք հանդիսացել եւ իրենք չեն ցանկություն հայտնել`Հայաստան գալու եւ ուսումնասիրելու: Բնականաբար, Միլիցա Մարկովիչը պիտի նման պնդումներ աներ, որովհետեւ իրենց կանոնադրության 1-1.5 կետի խախտումներով են ներկայացվել այդ զեկույցները, այդ թվում, հիմնական պայմանը, որ զեկուցողը գոնե մեկ անգամ պետք է Հայաստանում եղած լինի, տեղում ուսումնասիրի: Եթե նա ընդուներ, որ իրեն հրավիրել են եւ ինքը չի եկել, զեկույցը կտապալվեր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`հակադարձելով դիտարկմանը, որ ԵԽԽՎ-ում, Սարսանգի ջրամբարի մասին Միլիցա Մարկովիչի զեկույցի քննարկումների ժամանակ, հեղինակը պնդեց, որ ինքը չորս անգամ դիմել է հայկական կողմին`Հայաստան այցելելու համար եւ տարբեր պատրվակներով մերժումներ է ստացել: Զեկույցը ԵԽԽՎ-ում ընդունվեց:

Վահրամ Բաղդասարյանը հիշեցնում է, որ ԼՂՀ-ի կողմից էլ են Միլիցա Մարկովիչին հրավերներ եղել, որոնք նա մերժել է. «Իսկ այդ ընթացքում նա ճոխ այցելություններ է ունեցել Ադրբեջան: Նա անմիջական բիզնեսային կապերի մեջ է Ադրբեջանում: Նույնը նախորդ զեկուցողը`Ռոբերտ Ուոլթերը, որի կինն Ադրբեջանի քաղաքացի է: Նա նույնպես բավական ընծաներով է Ադրբեջանից վերադարձել, մինչդեռ Հայաստանում որեւիցէ անգամ չի եղել»: Ռոբերտ Ուոլթերի հեղինակած`ԼՂՀ-ին վերաբերվող զեկույցը, հիշեցնենք, ԵԽԽՎ-ում մերժվեց:

«Այս քվեարկությունները մեզ համար բարոյական խնդիր էին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը`հավելելով, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի քվեարկությունը ԵԽԽՎ-ի հեղինակության խնդիրն է. «Ես կարծում եմ, որ պետք չէր, որ նման հեղինակավոր կառույցը մտնի մանր-վաշխառուական գործողությունների մեջ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031