Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսանգի ջրամբարի հակահայկական զեկույցը ԵԽԽՎ-ն ընդունեց

Հունվար 26,2016 15:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում քննարկման էին դրված հակահայկական երկու բանաձևեր` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով:

Ռոբերտ Ուոլթերի բանաձևը ԵԽԽՎ-ն մերժեց: Օրակարգում մնաց Միլիցա Մարկովիչի զեկույցը:

Զեկույցի քննարկումից հետո ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն առաջարկեց այն Ռոբերտ Ուոլթերի զեկույցի նման ևս ուղարկել քաղաքական հանձնաժողով, քանի որ զեկուցողը պատրաստել է միակողմանի զեկույց, նա անգամ չի եղել Սարսանգի ջրամբարում, չի տեսել Սարսանգի ջրամբարը:

Միլիցա Մարկովիչը պնդեց, թե ցանկություն հայտնել է այցելել Հայաստան, սակայն ոչ իր մեղքով՝ հնարավորություն չի ունեցել:

Արմեն Ռուստամյանի առաջարկը պատվիրակները մերժեցին:

Այնուհետև զեկույցը դրվեց քվեարկության: Այն ընդունվեց 98 «կողմ», 71 «դեմ», 40 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ամոթ է: Ամբողջ կազմով պետք է փոխել ՀՀ պատվիրակության կազմը, իսկ այնուհետև այդ մճտական պատգամավորներին զրկել պատգամավորական մանդատներից: Թե ինչպես դա անել: Կարող եմ ասել, որ ներքին կարգով ավելի բարդ խնդիրներ են լուծվում: Նրանք կրկին իրենց հերթական սուտը կարողացան փաթաթել բոլորի վզին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031