Հայ հրաձիգներն այսօր մեկնել են Գերմանիայի Մյունխեն քաղաքը` մասնակցելու օդամղիչ զենքերից կատարվող միջազգային մրցաշարին(IWK – INTERNATIONAL AIR GUN COMPETITION), որը տեղի կունենա հունվարի 27-30-ը:
Հայաստանից մասնակցում է բավականին ուժեղ թիմ` բաղկացած 10 մարզիկից: Հրացան ձևում կմրցեն`Հրաչ և Հայկ Բաբայանները,Սուերն Բերյանը, Վրեժ Թորոսյանը, Մարիամ Միքայելյանը, Քրիստիան և Իրինա Լաուերները: Ատրճանակ ձևում կմրցեն Զավեն Իգիթյանը, Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը: Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հանդես կգա գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Մրցաշարը 2 մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները:
Մյունխենյան միջազգային մրցաշարը մարզիկների մասնակցությամբ և մրցման կազմակերպվածությամբ չի զիջում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Այն միջազգային լուրջ ստուգատես է փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա