Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ից 30-ը, հետաձգվում է սուր շնչառական վարակների եւ գրիպի տարածման, լայնածավալ շփումների կանխարգելման նպատակով: Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվական կայքին տեղեկացրել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը: Առաջնությունն ամենայն հավանականությամբ կանցկացվի փետրվարին, սակայն կոնկրետ օրերը դեռ հայտնի չեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ