Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ԼՂՀ հիմնահարցին չի տիրապետում». քաղաքագետ

Հունվար 26,2016 13:46

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի համոզմամբ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ոչ թե դիվանագիտական աշխատանքով է զբաղված, այլ Ադրբեջանի քայլերին հետեւելու ու դրանք միայն քննարկելու գործով:

Նա «Հայելի» ակումբում այսօր հայկական կողմի ձախողումները պայմանավորեց վատ աշխատանքով. «Հետեւում ենք՝ Ադրբեջանն ինչ պետք է անի ու քննարկում ենք հենց միայն այդ հարցը: Բայց մենք չպետք է զբաղվենք Ադրբեջանի կեցվածքի, եվրոպական կառույցներում կաշառակերության դեպքերը քննարկելով, ինչը հիմա անում ենք, այլ մեր անելիքը պետք է լինի՝ նախապես վտանգը նկատելն ու այն չեզոքացնելը: Բայց մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնումը: Օրինակ չենք օգտվում ժողովրդական, շատ դեպքերում նաեւ  խորհրդարանական դիվանագիտությունից»:

Քաղաքագետը տպավորություն ունի, որ Հայաստանը ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ չունի ծրագիր, հայեցակարգ, ինչն էլ հանգեցնում է եվրոպական կառույցներում հայկական պատվիրակության պասիվ աշխատանքին.

«Մեր պատվիրակությունը չի տիրապետում ԼՂՀ հիմնահարցին, խորքային իմացություն չունի: Դրա համար էլ ճիշտ խոսք չեն կարող ասել,եթե մի անգամ էլ մի ճիշտ խոսք ասեն, դա կհնչի պատահաբար: Պետք է մասնագիտորեն տիրապետեն հարցին: Մշակեն ծրագիր՝ ինչ բանաձեւերով կամ ինչ կերպ կանխեն Ադրբեջանի ակտիվությունը:  ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը պետք է իմանա այլ պատվիրակությունների անդամները ինչ են սիրում, ինչ դիրքորոշում, նախասիրություններ ունեն ու ինչ գաղափարների կրող են: Բայց հայկական կողմը իրադարձություններին միայն արձագանքող է, պետք է ունենա իր խաղի կանոնները:

Չգիտեմ՝ արդյոք մեր խորհրդարանականները հրավիրել են մեր փորձագետներին խորհրդակցելու ԼՂՀ հիմնահարցի շուրջ, ոչ՝ չի եղել նման դեպք: Ինչու  փորձագիտական համայնքի ու պատգամավորների միջեւ կապ չկա»:

Քաղաքագետի համար նշանակություն չունի, թե ԵԽԽՎ օրակարգում հայտնված երկու հակահայկական բանաձեւերն ինչ ճակատագիր կունենան. «Չեմ վախենում ընդունվելու հետեւանքներից, որովհետեւ ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ միակ օրինական  լիազորությունն ու մանդատն ունի Մինսկի խումբը: Այստեղ խնդիրը բանաձեւերի ընդունում-չընդունումը չէ, այլ այն, որ Ադրբեջանը ստեղծում է հիմնահարցի մի կերպար, որը մեզ համար ոչ բարենպաստ է ու որին մենք չենք հակադարձում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031