Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Ոչ մի մարդասպան պատժված չէ»

Հունվար 26,2016 13:39

ՄԻԵԴ-ում 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների գործերով քննության շուրջ հաղորդակցությունն, ինչպես հայտնի է, արդեն սկսվել է: ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը`պարզաբանումների համար: ՀՀ կառավարությունն էլ երկու ամիս հավելյալ ժամկետ է խնդրել հարցադրումներին պատասխանելու համար:

Մարտի 1-ի գործով կալանավորված Գագիկ Ջհանգիրյանը դա նորմալ է համարում. «Ընդունված պրակտիկա է ՄԻԵԴ-ում»:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արձագանքելով Aravot.am-ի հարցին`ՀՀ կառավարությունում ժամանա՞կ են ձգում, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Դժվար է պատասխանել, հեշտ չէ, որովհետեւ արդյունավետ քննություն չի կատարվել: Ոչ մի մարդասպան պատժված չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031