Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը ՄԻՊ-ի պաշտոնին աչք չունի՞

Հունվար 26,2016 13:21

«Մեր խմբակցությունում, մեր կուսակցությունում այդ ընտրություններին մասնակցելու, թեկնածություն առաջադրել-չառաջադրելու, մեկ ուրիշի առաջարկած թեկնածությանը սատարելու հարց չի քննարկվել: Կգա ժամանակը, քննարկումներ կլինեն, դուք էլ դրա մասին կիմանաք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը`պատասխանելով ՄԻՊ-ի պաշտոնում իր թեկնածությանը վերաբերող հարցին:

Լրագրողների բոլոր ճշտող հարցերին`իրեն առաջարկ եղե՞լ է, իր սրտո՞վն է այդ պաշտոնը եւ այլն, Գագիկ Ջհանգիրյանը նույն պատասխանը տվեց`քննարկումներ կլինեն, արդյունքների մասին կիմանաք:

Aravot.am-ի հարցին`իր կարծիքով ինչո՞ւ հրաժարական տվեց Կարեն Անդրեասյանը, նա պատասխանեց. «Այդ հարցով դիմեք հրաժարական տված պաշտոնյային»:

Նա հրաժարվեց մեկնաբանել նաեւ Կարեն Անդրեասյանի դիմումի հիմնավորված լինելը, քանի որ շատերի կարծիքով՝ այն ոչ թե պատասխաններ տվեց, այլ հավելյալ հարցեր առաջացրեց: «Ես որեւէ մեկի որեւէ հայտարարություն չեմ մեկնաբանում: Հարցրեք իրենից: Հրաժարականի դիմումի մեկնաբանությունը ո՞րն է»,- ասաց նա:

Կարեն Անդրեասյանի աշխատանքի իր գնահատականը, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ տվել է դեռ ՄԻՊ-ի`2014 թվականի գործունեության արդյունքների քննարկման ժամանակ: Այդ ժամանակ, հիշեցնենք, Գագիկ Ջհանգիրյանը խիստ քննադատեց Կարեն Անդրեասյանին` նշելով, որ «աչք չունի» ՄԻՊ-ի պաշտոնին: Նաեւ ասաց, որ վերջինս իր աշխատանքից հաճույք չի ստանում:

Լրագրողներից մեկի ուղիղ հարցին`ի վերջո, այդ պաշտոնում ձեզ տեսնո՞ւմ եք, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Երիտասարդ, ես երբեք ինձ չէի տեսել կամ չէի տեսնում նույնիսկ ԱԺ պատգամավորի պաշտոնում, բայց տեսեք, ես հիմա ԱԺ պատգամավոր եմ: Էլի տարբեր դերերում չեմ տեսել, բայց կյանքը պարտադրել է: Լավ եղեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031