Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ՀՅԴ-ում կան հմուտ մասնագետներ, որոնք ցանկանում են կառավարության մաս կազմել:
Նա այսպես է բացատրում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին բանակցությունները: Լարիսա Ալավերդյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացին հավանություն տալուց հետո արդեն ակնհայտ էր ՀՅԴ-ի դիրքորոշումը. «Հարցն այն է, որ ժողովրդին ոչինչ չի տալու այդ կոալիցիան: Սա կրկնվող սցենար է: Հայտնի է՝ ՀՅԴ-ն էլի է եղել կոալիցիայի մաս, փորձել է ինչ-որ բան փոխել ներսից, բայց, ինչպես փորձը ցույց տվեց, դա չի ստացվում: Կառավարությունում ճնշող մեծամասնություն կա, որը որոշումներ կայացնողն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ