Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ լրագրողի սխալից օգտվելով՝ Ադրբեջանի ՊՆ-ն «գրավեց» Օդունդաղի բարձունքը. razm.info

Հունվար 26,2016 11:55

razm.info. Հունվարի 21-ին «Առավոտ» լրատվակայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե «ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել»։ Ըստ հոդվածի հեղինակի՝ նորաստեղծ հենակետը պարզ երևում է Հայաստանի Բաղանիս գյուղից։

Այսօր՝ հունվարի 25-ին, արձագանքելով «հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին», Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «հաստատել է» այդ տեղեկությունը` հայտարարելով. «Բարձունքի ռազմավարական նշանակության և աշխարհագրական հարմարության պատճառով այն վերցվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ, ուժեղացվել է մարտավարական և ամրաշինական առումով», ինչը մեծ խանդավառություն է առաջացրել սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի մոտ։

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդումը Օդունդաղի «գրավման» մասին: Ադրբեջանական կողմի համար սկզբնաղբյուր է եղել հայկական լրատվամիջոցը:

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդումը Օդունդաղի «գրավման» մասին: Ադրբեջանական կողմի համար սկզբնաղբյուր է եղել հայկական լրատվամիջոցը:

Փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում սահմանի այդ հատվածում։

Նախ՝ նշենք, որ Օդունդաղ լեռան գագաթով է անցնում հայ-ադրբեջանական «միջազգայնորեն ճանաչված» սահմանը, սակայն փաստացի սահմանը (իսկ ըստ էության՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գիծը) անցում է ոչ թե լեռան գագաթով, այլ ավելի հարավ գտնվող Ջողազի ջրամբարով, որը բաժանում է հայկական Բերքաբեր և ադրբեջանական Մեզեմ գյուղերը։ Իսկ Մեզեմից ավելի հյուսիս՝ ադրբեջանական Գուշչու Այրում և Ֆերեհլի գյուղերի միջև գտնվող բարձունքն, արդեն 25 տարի է ինչ ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, իսկ հակառակորդի դիրքերն էլ այնտեղ վաղուց կան։

Քարտեզում կապույտով նշված են Հայաստանի գյուղերը, կարմիրով՝ Ադրբեջանի գյուղերը: Նարնջագույնով նշված է հայ-ադրբեջանական ներկա սահմանը, աստղով՝ Օդունդաղ բարձունքը, կանաչ գծով՝ «միջազգայնորեն ճանաչված» սահմանը.

barcrumq

Այսքանից ակնհայտ է, որ անհեթեթություն է խոսել այդ բարձունքի նկատմամբ նոր հաստատված վերահսկողության մասին։ Պարզապես Ադրբեջանի ՊՆ-ում որոշել են օգտագործել հայ լրագրողի «գեղեցիկ պասը» և ռազմական ու տնտեսական ոլորտներում ամիսներ տևած լուրջ ձախողումներից հետո ամպագորգոռ ու ոգևորիչ հայտարարություններ անել՝ հղում անելով հենց հայկական աղբյուրներին։

«Առավոտ». Ընդունում ենք, որ «Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանի նյութում եղել են ոչ հստակ ձեւակերպումներ, որոնցից կարող էր օգտվել հակառակորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Sargis says:

    Հարգելի ՛՛Առավոտ՛՛, այ էսպես շարունակեք առանց ստուգելու տպագրել Տավուշի կամ այլ վայրերի Ձեր թղթակիցների փայլատակումներն ու այլ շինծու գրությունները, ու ոգևորեք հարևաններին: Չէ որ դրանք ոգևորության կարիքը հիմա շատ ունեն: Իսկ Ձեզ դա ինչքանով է պետք:
    Մի քիչ խիղճ ունեցեք, էդ գրությունների մեջ ամեն ինչ խառնված է, մի բան է պարզ. մարդիկ ճգնում են լուր ստեղծել ու Դուք էլ հավեսով տպում եք: Էսօր Օդունդաղն եք ՛՛տվել՛՛ ու հերիք է, էլ հանկարծ չշարունակեք:

  2. Տիգրան says:

    Դե մի հատ էլ որ բացատրեք, թե ձախում նշված կապույտ գյուղերից ձախ ի՞նչ տարածք է նշված Ադրբեջան անվամբ, կհասկանանք, որ իրոք տեղյակ եք, թե որ տարածքն ում է պատկանում եւ ինչ հիմքով: Օրինակ այդ Ադրբեջան նշված տարածքը ո՞ւմ է պատկանում, ովքե՞ր են այն տնօրինում եւ ՀՀ-ի 29.74 հազար քմ-ի հետ այն ի՞նչ առնչություն ունի: Եթե չպատասխանեք, ուրեմն ինչո՞ւ համար եք քարտեզներ տպագրում, սարերի պատկանելությունից խոսում: Ի՞նչ տարբերություն, թե Ադրբեջա՞նն ամբողջությամբ կլինի ՀՀ-ի կազմում, թե՞ հակառակը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031