Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրի ծավալը նվազել է 1 մլրդ դոլարով. «Ժողովուրդ»

Հունվար 26,2016 11:43

Ըստ ԱՎԾ-ի՝ անցած տարի առեւտրի շրջանառությունը կազմել է 2 տրիլիոն 282 միլիարդ 262 մլն դրամ՝ 2014-ի 2 տրիլիոն 402 միլիարդ 820 մլն դրամի դիմաց։ Վերը բերված թվերով առեւտրի շրջանառությունը նվազել է 120 միլիարդ 558 մլն դրամով, կամ նույնն է թե՝ 8 տոկոսով։

Սակայն իրական պատկերն ավելի լուրջ է։ Բանն այն է, որ 2014-ին Հայաստանում առեւտրաշրջանառությունը կազմել է 5 միլիարդ 776 մլն դոլար։ Իսկ 2015-ին մեր երկրի առեւտրաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ 774 մլն 600 հազար դոլար։ Այսինքն՝ անցած տարի նախորդ՝ 2014 թվականի համեմատ, Հայաստանում առեւտրաշրջանառությունը նվազել է ավելի քան մեկ միլիարդ դոլարով։ Սա է իրականությունը։

Հենց այս փաստն է պատճառը, որ մեկը մյուսի ետեւից Հայաստանում խանութներ եւ կրպակներ են փակվում։

Բայց իրավիճակի ողբերգությունը ոչ թե վերը բերված թիվն է, այլ իշխանությունների վարքը այս պայմաններում։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր էին միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում մեր տնտեսությունը դատապարտված է։ Իսկ միջոցներ ձեռնարկելը նշանակում է տնտեսությանը հնարավորություն տալ ավելի շատ ապրանք արտադրել։ Շատ ապրանք արտադրելու համար անհրաժեշտ է վերացնել երկրում առկա մենաշնորհները։ Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ մենաշնորհները հենց նույն իշխանություններն են ստեղծել:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031