Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ «հանցախմբի» կոնկրետ 5 անդամների դեպքում ապացույցների խնդիր, այնուամենայնիվ կա. «Ժողովուրդ»

Հունվար 26,2016 11:26

Սահմանադրական հանրաքվեի հետ կապված քաղաքական զարգացումների ամենապիկին այս հանցախմբի վնասազերծումը, որը շատերի մոտ կասկածներ եւ անվստահություն առաջացրեց, ԱԱԾ ղեկավարը, ոստիկանապետը, ապա եւ ինքը՝ Սերժ Սարգսյանը հայտարարեցին որպես երկիրը հրեշավոր վտանգներից փրկելուն ուղղված անվտանգության մարմինների փայլուն աշխատանք եւ ամոթանք տվեցին կատարվածում որոշակի նպատակներով արված բեմականացում տեսնողներին։

Մասնավորապես Ս. Սարգսյանն իր վերջին հարցազրույցում այս կապակցությամբ ասել էր. «Այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետեւ նրանք շատ երջանիկ կլինեին, եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենային, եւ իրենք ուրախ կլինեին։ Հակառակ պարագայում այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան։ Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք ազգային անվտանգության մարմիններին»:

Նկատենք, որ նոյեմբերի 25-ից անցել է ոչ թե 1, այլ ուղիղ 2 ամիս, սակայն հանրությանն այդպես էլ որեւէ տեղեկատվություն չի ներկայացվել։ Ավելին` հիմա պարզվում է՝ «հանցախմբի» կոնկրետ 5 անդամների դեպքում ապացույցների խնդիր, այնուամենայնիվ կա։ ՀՀ նշված 5 քաղաքացիների նկատմամբ անցած 2 ամիսներին ոչ միայն խախտվել է անմեղության կանխավարկածը, այլեւ այդ մարդկանց ամենաբարձր մակարդակով կպցվել են ահաբեկչի եւ հանցագործի պիտակներ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031