Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն. «Հայկական ժամանակ»

Հունվար 26,2016 11:03

Հայաստանում եղանակը կրկին կսկսի տաքանալ հունվարի 29-ից։ ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի կանխատեսումների վրա հիմնվելով այս տեղեկությունը փոխանցեց կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Վերջինս ասաց, որ մինչեւ հունվարի 28-ը մեր երկրում կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը, որի հետեւանքով Հայաստանում կշարունակի նվազել օդի ջերմաստիճանը եւ մասնավորապես հունվարի 28-ին դա կհասնի իր պիկին. այդ օրը լեռնային շրջաններում սպասվում է մինչեւ –30 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում եւ Երեւանում՝ –15-17 աստիճան։

Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ հանրապետությունում ձյան տեղումները կշարունակվեն մինչեւ այսօր՝ հունվարի 26-ի կեսօր։ Կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն։

Անդրադառնալով արդեն գրանցված տեղումներին՝ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալն ասաց, որ նախորդ գիշեր հանրապետության որոշ հատվածներում տեղումներն այնքան առատ են եղել, որ գրեթե կազմել են ամբողջ ամսվա համար նախատեսված տեղումների նորման։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031