Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմիցս ասվածը եթե մեկ անգամ եւս Սերժ Սարգսյանն ասի… «Հրապարակ»

Հունվար 26,2016 10:54

2008թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում ուղերձով հանդես գալով՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ Երկու տարի անց նախագահն այլեւս չէր խոսում ատոմակայանի մասին։ Այսօր՝ «առաջիկա ամիսներից» 8 տարի անց, կառավարությունը նոր միայն վարկ է վերցնում, ու դեռ հայտնի չէ, թե ինչ կսարքեն։

Նույն օրը նախագահը հայտարարեց, թե Իրան-Հայաստան երկաթգիծ են կառուցում։ Այսօր եւս այդ մասին խոսվում է…

2011թ. մարտի 12-ին գյուղատնտեսությանը նվիրված մի համաժողովում Սերժ Սարգսյանն ասաց. «Մենք այնքան փոքր երկիր ենք, որ մեր յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը պետք է մշակված լինի եւ արդյունք տա»։ Նախագահը մինչ օրս անընդհատ խոսում է գյուղացու խնդիրների, գյուղացու կողքը կանգնելու եւ արդյունք տալու մասին։

2011թ. ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների հարցով խորհրդակցությանը Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են, եւ, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին։ Ակնկալում եմ նոր թափ եւ ընդգծված ակտիվացում նշված դեպքերի բացահայտման հարցում։ Անձնապես ինձ համար սա շատ կարեւոր հարց է, եւ ձեզ ուղղված իմ պահանջն է՝ կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ Ձեզ, որեւէ նոր բան չի կարող լինել։ Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»։

Բազմիցս ասվածը եթե մեկ անգամ եւս Սերժ Սարգսյանն ասի՝ ընդամենը կստացվի եւս մեկ անգամ ասված խոսք, ուրիշ ոչ մի բան։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031