Հունվարի 25-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1973 թ. ծնված Ռուզան Մ.-ն, 1995 թ. ծնված Հենրիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Թամարա Մ.-ն և 1989 թ. ծնված Իշխան Գ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տնակի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն