Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բոլոր համաքաղաքացիներին հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր

Հունվար 25,2016 22:05

Հարգելի համաքաղաքացիներ,

hաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի կտրուկ անկումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ, հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են շուրջօրյա ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքները, որպեսզի նվազեցնեն մեր համաքաղաքացիներին ձյան պատճառով հասցված անհարմարությունները:

Կոչ ենք անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031