Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանից Դիլիջան 90 կմ-ը ՝ գրեթե 3 ժամում

Հունվար 25,2016 21:03

Հունվարի 25-ի առավոտյան ժամը 9-ին Նոյեմբերյան քաղաքից «Գազ-3110» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվեցինք Դիլիջան: Տեղ հասանք կեսօրին մոտ: Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն վաղ առավոտյան Նոյեմբերյան –Կիրանց ավտոճանապարհը ձյան շերտից մաքրման աշխատանքներ էր կատարել, աղ ցանել:

IMG_0043

Իջեւանի քաղաքի ծայրից մինչեւ Դիլիջան ճանապարհը թեեւ գրայդերով մի փոքր մաքրվել էր, սակայն աղ չէր ցանվել, շարունակում էր ձյուն տեղալ, ճանապարհը սառցապատ էր, վտանգավոր: Ճանապարհը մաքրող տեխնիկա եւ բանվորներ չէին երեւում:  Ճանապարհի երթեւեկելի մասից դուրս սահած մարդատար ավտոմեքենաներ կային: Դիլիջան քաղաքից վերադառնալիս, ժամը 13. 40-ի սահմաններում Հովք գյուղի մոտ տեսանք բեռնատարից  ճանապարհին աղ թափող բանվորների: Արդեն արեւը դուրս էր եկել եւ սկսել հալել ճանապարհի սառույցը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031