Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՀԻ նախաձեռնությամբ ստեղծվեց Սահմանամերձ գյուղերի աջակցության պլատֆորմ

Հունվար 25,2016 20:55

Հունվարի 22-23-ը Քաղաքացիական հասարակության ինստիտուտը  բրիտանական «Saferworld» կազմակերպության  հետ համատեղ կազմակերպեց «Սահմանամերձ համայնքներում առկա կարիքները և խնդիրները» խորագրով աշխատանքային հանդիպում-քննարկում, որի նպատակն էր շահագրգիռ կողմերին հնարավորության տալ ավելի լավ ճանաչելու միմյանց առաջնահերթությունները և հնարավորությունները՝ հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Միջոցառմանը մասնակցեցին սահմանամերձ համայնքների (Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեվան, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան) ղեկավարները, ներկայացուցիչներ Ազգային ժողովից, ինչպես նաև տեղական ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

1618299_941810122562998_3358214536231836022_o 12622510_942158539194823_18364382204416833_o

Քննարկման ժամանակ ստեղծվեցին թեմատիկ աշխատանքային խմբեր, որոնք քննարկեցին սահմանամերձ և սահմանապահ համայնքների կարիքները, դրանց լուծման հնարավոր եղանակները և ֆինանսավորման աղբյուրները: Խմբերը պետք է շարունակեն աշխատել համայնքային ենթակառուցվածքների բարելավման, անվտանգության ամրապնդման, օրենսդրության բարելավման, ձեռնարկատիրության խթանման, ինչպես նաև՝ կրթական, հոգևոր և մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ:

Հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով միջոցառման ավարտին ստեղծվեց Սահմանամերձ գյուղերի աջակցության պլատֆորմ, որտեղ որոշումները կայացվելու են մասնակիցների փոխհամաձայնությամբ (կոնսենսուսով):

Միջոցառումը կազմակերպվել էր «Նպաստել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում անվտանգության խնդիրներին և կոնֆլիկտին ուղղված համայնքային լուծումներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031