Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական անվանումով ադրբեջանական գոյություն չունեցող գյուղեր՝ միջպետական ճանապարհին

Հունվար 25,2016 19:52

Նախկինում տեղեկացրել ենք, որ  Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ հատվածում տեղադրված է Վերին Ոսկեպար գյուղի անվանումով ցուցանակ:  Վերին Ոսկեպար գյուղ երբեւէ չի եղել, նշված տարածքում մինչեւ 1992թ. հունիսի 8-ը, մինչեւ Ադրբեջանի տարածք տեղափոխվելը, ապրել են Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող, վարչականորեն Ադրբեջանի մաս կազմող  Յուխարի Աքսիբարա գյուղի բնակիչները:

IMG_0057

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակին գրված է ՝ Ն. Ոսկեպար, այսինքն՝ Ներքին Ոսկեպար: Ներքին Ոսկեպար անունով գյուղ չի եղել, եղել է ադրբեջանական Աշաղի Աքսիբարա գյուղ, մարտական գործողությունների հետեւանքով 1992թ. հունիսի 14-ին այդտեղից բնակչությունը հեռացել է: Հիմա այդ գյուղի տարածքում ադրբեջանական հենակետեր են: Ուշագրավ է, որ նշված ցուցանակին միջպետական ավտոճանապարհից դեպի աջ, դեպի Ն. Ոսկեպար ցուցանող, ականապատ գոտի տանող սլաք է եղել, սակայն հետո այն ջնջել են:

Միջպետական ավտոճանապարհով ամեն օր երթեւեկում են հարյուրավոր ավտոմեքենաներ, անցնում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ,սակայն վերջիններս երեւի չեն տեսնում վերոհիշյալ ցուցանակին գրված, ադրբեջանական գոյություն չունեցող գյուղերի հայկական անվանումները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ոսկան, քարտեզներով ցույց կտա՞ս ասածդ գյուղերը: Կարող ես https://www.google.ru/maps-ի հղումները տեղադրես: Գրածներիցդ հեթական անգամ բան չհասկացվեց:

  2. Կարող եք նայել խորհրդային տարիների քարտեզներ եւ տեսնել Յուխարի Աքսիբարա անկլավը եւ Աշաղի Աքսիբարան: Իսկ եթե չեք հասկացել իմ գրածը, չեմ կարող ձեզ օգնել:

  3. Տիգրան says:

    Ոսկան, ես քարտեզ լավ գիտեմ, դու իմ ասած ձեւաչափով հղումները ցուց տուր: Ի՞նչ կապ ունեն խորհրդային տարիներն ու էդ ժամանակվա քարտեզները:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031