Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը իրական բարեփոխումներ կատարելու կամք չունի

Հունվար 25,2016 19:10

2015թ. ապրիլի 1-ից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ սկսվեց «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրական մշակույթի ձևավորմանը» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն էր ՀՀ ոստիկանության համակարգում նպաստել ոչ խտրական գործելակերպի մշակույթի ձևավորմանը: Մասնավորապես նախատեսվում էր մշակել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողների ուսուցման և ոստիկանության ծառայողների և դասավանդողների վերապատրաստման կրթական մոդուլներ՝ խտրականության համընդհանուր արգելքի, ՀՀ-ում խտրականության դեմ առկա իրավական երաշխիքների և դրանց պատշաճ կիրառման վերաբերյալ:

Մինչ ծրագրի մեկնարկը` 2015թ. հունվարին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ առաջարկելով քննարկել Կազմակերպության կողմից մշակված «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրական մշակույթի ձևավորմանը» ծրագրի համատեղ իրականացման հնարավորությունը: Ի պատասխան նշված գրության՝ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրական մշակույթի ձևավորմանը» ծրագրի համատեղ իրականացման առաջարկը հավանության է արժանացել ՀՀ ոստիկանության կողմից:

2015թ. մարտի 9-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ ոստիկանության շտաբի պետ Ա. Զաքարյանի, Իրավաբանական վարչության պետ Մ. Հակոբյանի, շտաբի պետի տեղակալ Ա. Ղազարյանի և Կազմակերպության նախագահ Ա. Սաքունցի, Ծրագրի համակարգող Ա. Չիլինգարյանի մասնակցությամբ: Ելնելով ձեռք բերված պայմանավորվածությունից՝ ՀՀ ոստիկանության կողմից 2015թ. մարտի 12-ի գրությամբ տրամադրվեցին ծրագրում որպես փորձագետներ ընդգրկվող ՀՀ Ոստիկանության ծառայողների տվյալները:

Թեև որոշվել էր ծրագրի իրականացումը սկսել 2015թ. ապրիլ ամսից, այնուամենայնիվ մարտի 27-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն՝ ծրագրային աշխատանքներին ընթացք չտրվեցին՝ «պայմանավորված ապրիլ ամսին առկա մի շարք համապետական հանրային միջոցառումներով և ոստիկանության ծառայողական անհրաժեշտությամբ»:

Ըստ պայմանավորվածության՝ ծրագրային գործողությունների ընթացքը պետք է քննարկվեր ապրիլյան միջոցառումների ավարտից հետո՝ ապրիլ ամսվա վերջին – մայիս ամսվա սկզբին: Սակայն ապրիլի վերջին – մայիս ամսվա ընթացքում Կազմակերպությանը չհաջողվեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության համակարգում Ծրագրի իրականացման համար պատասխանատու անձանց հետ, ինչի արդյունքում հնարավոր չէր ընթացք տալ ծրագրային գործողությունների իրականացմանը: Այս իրավիճակը պայմանավորված էր նաև ՀՀ ոստիկանության համակարգում տեղի ունեցած կադրային փոփոխություններով՝ ՀՀ ոստիկանության կոնտակտային անձ՝ Իրավաբանական վարչության պետ Մ. Հակոբյանը տեղափոխվել էր այլ պաշտոնի, իր հետ կապ հաստատելը չէր հաջողվում: Իսկ Իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցրած նոր ծառայողի հետ խնդիրը քննարկելու փորձից պարզ դարձավ, որ նրան չեն փոխանցվել ծրագրով նախատեսված կոնտակտային անձի պարտականությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031