Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ձեր կյանքը հայրենիքին անմնացորդ ծառայելու բացառիկ օրինակներից է: Դուք Ձեր երջանկահիշատակ ամուսնու և զինակցի՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին վաղուց արդեն լեգենդար հերոսներ եք, որոնց անցած ճանապարհով, նվիրվածությամբ և նկարագրով ոգեշնչվում են բազմաթիվ երիտասարդ հայրենասերներ:
Մենք հպարտանում ենք Ձեզ նման հայրենակիցներով:
Խոնարհվելով Ձեր վաստակի առջև՝ կրկին շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մաղթում առող¬ջություն և արևշատություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Կարդացեք նաև
Հանրապետության Նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել Գոհար Վարդանյանի հետ՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ